




Choose the perfect template for your event
Find the right template for any type of event, from one-off gatherings to large multinational conferences.
Հուլիսի 19-ին հրավիրում ենք յուրահատուկ սիմֆոնիկ ճամփորդության՝ վայելելու դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Մոցարտի Փոքրիկ գիշերային սերենադից մինչև Խաչատրյանի կրակոտ «Սուսերով պար», Սեն-Սանսի հոգեթով «Կարապից» մինչև Չայկովսկու չքնաղ «Ծաղիների վալս»․ ստեղծագործություններ, որ շարունակում են հմայել միլիոնավոր մարդկանց։
Եկե՛ք միասին մեկնենք այս յուրահատուկ սիմֆոնիկ ճամփորդությանը` դիրիժոր Վիսենտե Ալբերոլայի ուղեկցությամբ։
Ծրագրում․
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ․ Փոքրիկ գիշերային սերենադ, I. Allegro
Կամիլ Սեն-Սանս․ «Կարապը» «Կենդանիների դիմակահանդես»-ից
Ջակոմո Պուչինի․ Ֆինալ «Վիլհելմ Տելլ» օպերայի նախերգանքից
Էդվարդ Գրիգ․ «Լեռնային թագավորի քարայրում» «Պեր Գյունտ» սյուիտից
Էդվարդ Գրիգ․ «Առավոտ» «Պեր Գյունտ» սյուիտից
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով․ Բոռի թռիչքը
Պյոտր Չայկովսկի. «Քայլերգ» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
Պյոտր Չայկովսկի. «Դրաժե փերիի պարը» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
Պյոտր Չայկովսկի. «Ծաղիկների վալսը» «Մարդուկ-Ջարդուկ» բալետից
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ․ Նախերգանք «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից
Յոհաննես Բրամս․ Հունգարական պար թիվ 1
Ժորժ Բիզե․ «Իսպանական պար» «Կարմեն» թիվ 1 սյուիտից
Ժորժ Բիզե․ «Տորեադոր» «Կարմեն» թիվ 1 սյուիտից
Արամ Խաչատրյան․ Վալս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից
Յոհան Շտրաուս II. «Տրիշ-տրաշ պոլկա»
Սերգեյ Պրոկոֆև. «Ասպետների պարը» «Ռոմեո և Ջուլիետ» բալետից
Պյոտր Չայկովսկի․ «Փոքրիկ կարապների պարը» «Կարապի լիճը» սյուիտից
Պյոտր Չայկովսկի․ Ֆինալ «Կարապի լիճը» սյուիտից
Դմիտրի Շոստակովիչ․ Վալս թիվ 2
Յուլիուս Ֆուչիկ. Գլադիատորների մուտքը
Ժակ Օֆենբախ․ Կանկան
Արամ Խաչատրյան․ «Սուսերով պար» «Գայանե» բալետի սյուիտներից
Դիրիժոր՝ Վիսենտե Ալբերոլա (Իսպանիա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)
ՀՈՒԼԻՍԻ 19 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ