




Choose the perfect template for your event
Find the right template for any type of event, from one-off gatherings to large multinational conferences.
Հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ին սիրով սպասում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում՝ վայելելու «Հայկական օրորներ» խորագիրը կրող վոկալ երաժշտության համերգը:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ հոգևոր երգեր՝ մասնավորապես չբացահայտված կոմիտասյան և պատմական Հայաստանի օրորներ:
Յուրօրինակ համերգային ծրագրով հանդես կգան՝
Մագդա Մկրտչյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո/,
Արմինե Ամալյանը /սոպրանո/
Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր/:
Համերգին կմասնակցեն նաև շնորհալի երաժիշտներ՝
Վահան Սարգսյանը /կիթառ/
Արման Ամալյանը /ջութակ/
Նելլի Մանուկյանը /ֆլեյտա/:
Ընդմիջմանը հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու Մաեստրոյի տուն-թանգարանի ցուցադրությանը։
Ընտրիր քո տոմսը
Միջոցառման Օր