Մուտք

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.Հասկացություններև սահմանումներ

1.1. Էլեկտրոնային հարթակ կամ Հարթակ – www.fastticket.am կայքը (այսուհետ նաև՝ Կայք), որի միջոցով ներկայացվում է Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, հնարավորություն է տրամադրվում ամրագրելու և/կամ գնելու Միջոցառումների Տոմսեր,

1.2. Ընկերություն – Հարթակի աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպող ընկերություն,

1.3. Միջոցառում – համերգ, ներկայացում, ֆիլմ, ցուցահանդես, փառատոն կամ այլ իրադարձություն,

1.4. Միջոցառումների կազմակերպիչ – Ընկերության հետ համագործակցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով ՀՀ օրենսդրությանը համապատասխան կազմակերպում է Միջոցառում և Ընկերության կողմից սահմանած կարգով Հարթակի միջոցով ներկայացնում է Միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը, Միջոցառման ամրագրումը և Տոմսերի գնումը հասանելի դարձնելով Կայքի օգտագործողներին,

1.5. Օգտագործող - Ընկերության կողմից սահմանած պայմաններին Հարթակում գրանցվելով կամ առանց դրա համաձայնվող ֆիզիկական անձ, ով Հարթակի միջոցով օգտվում է Հարթակով առաջարկվող ծառայություններից,

1.6. Տոմս - Միջոցառմանը մասնակցելու իրավունքը հավաստող էլեկտրոնային գրառումների ամբողջություն, որը Օգտագործողին տրամադրվում է Միջոցառումների կազմակերպչի կողմից սահմանված չափով վճարումը Ընկերության կողմից սահմանված կարգով կատարելուց հետո Օգտագործողի էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Սույնով սահմանվում են Հարթակի օգտագործման կարգը, պայմանները և այլ հիմնական դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ),

2.2. Պայմանները հանդիսանում են Ընկերության կողմից Հարթակի Օգտագործողներին ներկայացված հրապարակային օֆերտա (առաջարկ), որը վերջիններս կարող են ընդունել միայն դրանց ամբողջությամբ միանալով,

2.3. Օգտագործողի կողմից սույն օֆերտան ընդունելու (ակցեպտավորելու) պահից Պայմանները, կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության, գնացուցակի և մյուս բոլոր այլ կանոնների և դրույթների հետ միասին հանդիսանում են Օգտագործողի և Ընկերության միջև կնքված պարտադիր ուժ ունեցող պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր),

2.4. Օգտագործողի կողմից սույն օֆերտան ընդունված և Ընկերության հետ Պայմանագիրը կնքված է համարվում Հարթակում «ընդունում եմ պայմանները» կոճակին սեղմելու պահից,

2.5. Հարթակի միջոցով Միջոցառում ամրագրելու/Տոմսերը գնելու համար Օգտագործողը պետք է կայքում ճշգրիտ լրացնի բոլոր անհրաժեշտ տվյալները՝ անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և այլն), ընտրի Հարթակում առաջարկվող Միջոցառումը, այնուհետև հետևի վճարում կատարելու և այլ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ Հարթակում առկա հրահանգներին,

2.6. Պայմանները ժամանակ առ ժամանակ կարող են ենթարկվել փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես և որոնց Օգտագործողները կարող են հետևել Հարթակում: Ընդ որում՝ եթե վերջիններս շարունակում են օգտվել Ընկերության ծառայություններից, դա նշանակում է, որ համաձայն են Պայմանների փոփոխություններին: Ընկերությունը խորհուրդ է տալիս պարբերաբար այցելել Հարթակի Պայմանների բաժինը և ծանոթանալ կատարված փոփոխություններին:

3. Հարթակի օգտագործման նկարագիրը, Միջոցառումների ամրագրման, Տոմսերի ձեռքբերման և վճարման կարգը

3.1. Ընկերությունը Պայմաններով սահմանված կարգով, ինչպես նաև Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն է տալիս Օգտագործողին և Միջոցառումների կազմակերպիչներին օգտագործել Հարթակը Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տեղադրման, Տոմսերի ամրագրման և ձեռքբերման նպատակներով, իսկ վերջիններս պարտավորվում են օգտագործել Հարթակը Պայմաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3.2. Ընկերության և Միջոցառումների կազմակերպիչների հարաբերությունները կարգավորվում են Պայմաններով, ինչպես նաև Ընկերության և Միջոցառումների կազմակերպիչների միջև կնքված ծառայությունների մատուցման/գործակալության պայմանագրերով, լրացուցիչ այլ համաձայնագրերով։

3.3. Միջոցառումների կազմակերպիչը Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը Հարթակում տեղադրում է Ընկերության կողմից սահմանված և միմյանց հետ փոխհամաձայնեցված կարգով և պայմաններով։

3.4. Օգտագործողները Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում, Տոմսերը ամրագրում և/կամ գնում են՝ հետևելով Հարթակում Տոմսերի ձեռքբերման/վճարման համար սահմանված հրահանգներին։

3.5. Տոմսերի հստակ արժեքները տեղադրվում են Հարթակի համապատասխան բաժիններում և յուրաքանչյուր Միջոցառման ընտրման և վճարումը կատարելու դեպքում Օգտագործողը համաձայնվում է տվյալ արժեքով Տոմսի՝ Միջոցառումների կազմակերպչից ձեռքբերմանը։

3.6. Տոմսի համար վճարումը կատարվում է Հարթակում սահմանված եղանակով կամ մի քանիսը սահմանված լինելու դեպքում Օգտագործողի կողմից ընտրված եղանակով՝ ՀՀ դրամով: Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն է կրում ցանկացած միջնորդավճարային ծախս իր կողմից (իր բանկի կողմից):

3.7. Տոմսի համար վճարումը կատարելուց հետո Ընկերությունը Օգտագործողի էլեկտրոնային փոստին ուղարկում է Միջոցառման Տոմսը:

4.Իրավունքներ և պարտականություններ

4.1. Ընկերությունն իրավունք ունի`

4.1.1. իրեն հասանելի բոլոր միջոցներով ստուգելու Օգտագործողի կողմից մուտքագրված տվյալների իսկությունը, այդ թվում՝ պահանջելով մուտքագրված տեղեկությունների ճշտությունը հաստատող հիմքեր և/կամ փաստաթղթեր,

4.1.2. Ընկերության կողմից պահանջված տվյալները չտրամադրելու կամ դրանք տրամադրելուց հրաժարվելու դեպքում սահմանափակել, դադարեցնել կամ արգելափակել Հարթակի հասանելիությունը Օգտագործողի/Միջոցառումների կազմակերպչի համար,

4.1.3. դադարեցնել, կասեցնել, մասնակի սահմանափակել, արգելափակել Օգտագործողի/Միջոցառումների կազմակերպչի հասանելիությունը Հարթակին առանց նախնական ծանուցման, եթե գտնում է, որ վերջինիս կողմից խախտվել են Պայմանները, օրենսդրությունը, ինչպես նաև, եթե Ընկերության կարծիքով վերջինիս գործողությունները ուղղակի կամ անուղղակի սպառնալիք են հանդիսանում Հարթակի և/կամ երրորդ անձանց համար,

4.1.4. փոփոխել Հարթակի աշխատանքի կազմակերպման ձևը, բովանդակությունը, Պայմանները,

4.1.5. դադարեցնել կամ ժամանակավորապես կասեցնել Հարթակի աշխատանքները և/կամ իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ,

4.1.6. Օգտագործողների կողմից մուտքագրված տվյալները օգտագործել մարքեթինգային նպատակներով, ուղարկել գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ և/կամ ծանուցումներ Հարթակում նշված հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի հասցեով,

4.2. Օգտագործողը պարտավոր է`

4.2.1. ինքնուրույն ստուգել մատուցվող ծառայությունների տվյալները, Միջոցառումների անցկացման պայմանները, վայրը, ժամանակը, այլ մանրամասները և ծանոթանալ Պայմաններին նախքան Տոմսերի ամրագրումը և/կամ գնումը,

4.2.2. օգտագործել Հարթակը միայն անձամբ իր և այն անձանց համար, որոնց անունից նա օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հանդես գալու և համապատասխան իրավունքներ ու պարտականություններ ստանձնելու։ Առանց օրինական հիմքերի երրորդ անձանց անունից հանդես գալը, երրորդ անձանց տվյալների օգտագործումը արգելվում է։

4.2.3. Չչարաշահել Հարթակի հնարավորությունները, այդ թվում նաև չիրականացնել կեղծ ամրագրումներ,

4.2.4. Տոմսերի դիմաց վճարված գումարների վերադարձի համար դիմել բացառապես Միջոցառումների կազմակերպչին և վերջինիս հետ պարզել վերադարձման հետ կապված հարաբերությունները: Տոմսերի դիմաց վճարված գումարի վերադարձ չի կատարվում, եթե Օգտագործողը հրաժարվում է Միջոցառմանը մասնակցելուց ավելի ուշ, քան Միջոցառման օրվանից երկու օր առաջ՝ բացառությամբ Միջոցառումների կազմակերպչի համաձայնության դեպքերի։ Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Տոմսերի դիմաց վճարված գումարների հետ վերադարձի հետ կապված հարաբերություններում:

4.3. Օգտագործողն իրավունք ունի`

4.3.1. Օգտվել Հարթակից Պայմաններով, Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերով և նյութերով սահմանված կանոններին համապատասխան,

4.3.2. Ցանկացած պահի իր տվյալները Հարթակի բազայից հեռացնելու հայտ ուղարկել` Հարթակում նշված իր էլեկտրոնային փոստով դիմում ուղարկելով Ընկերությանը՝ Կայքի հետադարձ կապի միջոցով,

4.3.3. Ընկերություն ուղարկել իր բոլոր հարցերը, մեկնաբանությունները, առաջարկությունները, արձագանքներն ու պահանջները՝ Հարթակի տեղեկատվական և աջակցման բոլոր հասանելի միջոցներով։

5.Պատասխանատվություն, երաշխիքների բացակայություն, հավաստիացումներ և համաձայնություններ

5.1. Եթե այլ կարգավորում նախատեսված չէ Պայմանագրով՝ իրենց պարտավորությունների չկա­­տարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կող­­մերը պատասխանատվությունն են կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Պայմանագրով իր պար­տավո­րութ­յունները չկատարած կամ ոչ ­պատ­շաճ կատարած կող­մը պատաս­խա­նատ­վութ­յուն է կրում, եթե չապա­ցու­ցի, որ պատշաճ կատարումն ան­հնար է եղել ան­հաղ­թահարելի ուժի հետևանքով:

5.2. Ընկերությունը չի հանդիսանում Հարթակում ներկայացված Միջոցառումների կազմակերպող և պատասխանատվություն չի կրում Միջոցառումների հետ կապված ակնկալիքների չիրագործման համար։ Հարթակում ներկայացված Միջոցառումների՝ Օգտագործողների ակնկալիքներին համապատասխան չլինելու համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Այնուամենայնիվ, Ընկերությունը իրավասու է ընդունել կամ մերժել Օգտագործողների բողոք-առաջարկները Հարթակի աշխատանքի հետ կապված, քննարկել և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ։

5.3. Միջոցառումների կազմակերպման, Միջոցառումների տեղի ունենալու, Տոմսերի ամրագրման, վաճառքի, վճարումների, Միջոցառումների չկայացման, ոչ պատշաճ իրականացման դեպքում գումարի վերադարձի, վնասների հատուցման համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է Միջոցառումների կազմակերպիչը։

5.4. Ընկերությունը չի երաշխավորում Հարթակի մշտական, անսխալ, ճշգրիտ, ժամանակին պաշտպանված աշխատանքը, ինչպես նաև չի երաշխավորում ցանկացած պահի Հարթակի հասանելիությունը: Ընկերությունը չի երաշխավորում, ինչպես նաև պատասխանատու չէ ինտերնետ ցանցի մշտական և անսխալ միացման համար։ Հարթակի մի մասը կամ ամբողջը կարող են լինել անհասանելի, այդ թվում՝ տեխնիկական, բարելավման աշխատանքների իրականացման պատճառով։

5.5. Ընկերությունը գործադրում է ողջամիտ ջանքեր՝ Հարթակի շահագործման ընթացքում խափանումներն ու անսարքությունները կանխելու համար, սակայն չի երաշխավորում դրա անխափան աշխատանքը և պատասխանատվություն չի կրում դրա համար:

5.6. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հարթակի շահագործման հնարավոր սխալների, խափանումների, ընդհատումների համար, եթե այդպիսի սխալները, խափանումները կամ ընդհատումները պայմանավորված են պլանային սպասարկումով կամ այլ համակարգերի կողմից, որոնք Ընկերության վերահսկողությունից դուրս են։

5.7. Տեխնիկական և ծրագրային առանձնահատկություններից ելնելով Ընկերությունը չի կարող երաշխավորել էլեկտրոնային եղանակներով հաղորդագրությունների և/կամ ծանուցումների ժամանակին ստացումը Օգտագործողների կողմից։

5.8. Ընկերությունը պատասխանատու չէ Օգտագործողներին կամ ցանկացած երրորդ անձանց պատճառված վնասների (այդ թվում՝ բաց թողնված օգուտի), տվյալների կորստի, ինչպես նաև Հարթակի օգտագործման կամ օգտագործելու անհնարինության և ծառայությունների կամ լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կրած լրացուցիչ ծախսերի համար։

5.9. Օգտագործողը հավաստիացնում է, որ

· Պայմանագիրը կնքելիս ներկայացված անձնական տվյալները ճշգրիտ են, պատկանում են իրեն,

· Իր կողմից Ընկերությանը տրամադրված ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ ճիշտ է և ամբողջական, իսկ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տեղեկացված է, որ ենթակա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության,

· Պայմանագիրը կնքել է սթափ մտքով, գործունակ է,

· Ամբողջությամբ ծանոթացել և համաձայնվել է սույն Պայմաններին, Կայքում առկա Գաղտնիության քաղաքականությանը, ինչպես նաև Ընկերության կողմից կայքում հրապարակված այլ նյութերին,

· Պայմանագիրը կնքելիս գիտակցել և թույլատրել է, որ իր անձնական տվյալները տրամադրելուց հետո Ընկերությունը կամ Միջոցառման կազմակերպիչը կարող են հավաքագրել, մշակել, պահպանել, փոխանցել, հեռացնել, արգելափակել իր տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ այնպես էլ առանց դրանց: Կայքում Միջոցառման համար գրանցվելիս տեղյակ է և համաձայն է, որպեսզի իր անձնական տվյալները փոխանցվեն ու հասանելի լինեն Միջոցառման կազմակերպիչներին, Ընկերությանը ծառայություններ մատուցող անձանց՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

6. Կողմերի փոխհարաբերությունների դադարումը

6.1. Պայմանագիրը դադարում է Հարթակի միջոցով ամրագրված Միջոցառման համար Տոմսի Օգտագործողին տրամադրմամբ, որը կատարվում է Օգտագործողի նշած էլեկտրոնային փոստին Ընկերության կողմից այն ուղարկելով։Օգտագործողի մեղքով (ոչ ճիշտ, թերի էլեկտրոնային փոստի տրամադրման կամ այլ դեպքերում) Տոմսը Օգտագործողին հասանելի չդառնալու դեպքերում Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում։

6.2. Ընկերությունը ցանկացած ժամանակ իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Հարթակում և/կամ այդ մասին ծանուցելով Օգտագործողին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Օգտագործողին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված:

7. Պայմանագրի ուժի մեջ մտնելը և այլ վավերապայմաններ

7.1. Պայմանագիրը համարվում է կնքված Օգտագործողի կողմից Հարթակում «ընդունում եմ պայմանները» կոճակին սեղմելու պահից:

7.2. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

«Ֆասթ Թիքեթ» ՍՊԸ

հասցե` ք. Երևան, Գ. Հովսեփյան 32/6

ՀՎՀՀ` 00522372

Տնօրեն՝ Ա. Անանյան

Լավագույն միջոցառումների Ձեր ուղեցույցը

Լավագույն միջոցառումների Ձեր ուղեցույցը

Բաժանորդագրվել

Միացեք մեզ և եղեք տեղեկացված Երևանում կայացող բոլոր մշակութային և ժամանցային միջոցառումներից։

Error message sample
[EMPTY]
Ես համաձայն եմ պայմաններին և դրույթներին:
Error message sample
Կապ մեզ հետ

Հասցե՝ Գարեգին Հովսեփյան 32/6, Երևան, ՀՀ

Էլ. փոստ՝ info@fastticket.am

Հեռ.՝ + 374 10 510 050

Հետևեք մեզ

2024 Fast Ticket © Բոլոր իրավունքները պաշտպանված են: